Մանրամասների համար զանգահարեք +37412 28 76 30, +37498 54 55 45
հեռախոսահամարով կամ գրեք մեր էլ. հասցեին info@eraz.am
Դիմում-հայտի լրացման ուղեցույց
  1. «Մասնակցի անունը, ազգանունը և հայրանունը» սյունակում լրացվում է Ծրագրին մասնակցող անձի անունը, ազգանունը և հայրանունը:

  2. «Մասնակցի ընտանիքի կազմը» սյունակում լրացվում է մասնակցի հետ ազգակցական կապ ունեցող անձի անունը, ազգանունը ով պատրաստ է հավակնորդի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը` ներառյալ հիպոթեքային վարկի միջոցով:

  3. «Մասնակցի պաշտոնը, աշխատանքային ստաժը» սյունակում լրացվում է դիմում-հայտ ներկայացնելու պահին մասնակցի պաշտոնը և աշխատանքային ստաժը:

  4. «Մասնակցի անձնագրային տվյալներ» սյունակում լրացվում է մասնակցի անձնագրի սերիան, ում կողմից և երբ է տրվել, հաշվառման հասցեն, փաստացի բնակության վայրի հասցեն:

  5. «Էլեկտրոնային հասցե» սյունակում լրացվում է մասնակցի էլեկտրոնային հասցեն: Ծրագրի շրջանակներում ծանուցումներն իրականացվելու են մասնակցի կողմից նշվող էլեկտրոնային հասցեի միջոցով, որի դեպքում համարվելու են պատշաճ կատարված:

  6. «Հեռախոսահամար» սյունակում լրացվում են մասնակցի աշխատանքային և անձնական հեռախոսահամարները (բջջային և քաղաքային):

  7. «Մասնակցի կողմից ակնկալվող բնակարանների սենյակների թիվը» սյունակում լրացվում է բնակարանի այն սենյակների թիվը, որը ցանկանում է ձեռքբերել մասնակիցը: Բնակարանի սենյակների թվի ընտրությունը կարող է կատարվել երկուսից մինչև չորս սենյակների միջև: Սենյակներ են համարվում ննջասենյակները և հյուրասենյակը:



Բեռնել Դիմում Հայտը